Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լրատվամիջոցի աշխատանքը խաթարող, սպառնալիք և ատելության խոսք պարունակող գրառումը ընտրված պատգամավորի կողմից անթույլատրելի և դատապարտելի է․ Լուսանկար

Լրատվամիջոցի աշխատանքը խաթարող, սպառնալիք և ատելության խոսք պարունակող գրառումը ընտրված պատգամավորի կողմից անթույլատրելի և դատապարտելի է․ Լուսանկար
Հասարակություն
19:03, 28 июнь 2021
Երեկ Civic.amլուրի հրապարակումից հետո «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Գեղամ Մանուկյանը ատելության խոսք, վիրավորանք և սպառնալիք է հնչեցրել մեր լրատվամիջոցի և հրապարակման աղբյուրը հանդիսացած անձի հասցեին։ 

Լրատվամիջոցի աշխատանքը խաթարող, սպառնալիք և ատելության խոսք պարունակող այս տեսակի գրառումը ընտրված պատգամավորի կողմից անթույլատրելի և դատապարտելի է։ 

Ուստի Civic.am-ն ակնկալում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia –ի և իրավապահ մարմինների  գնահատականը պարոն Մանուկյանի հնչեցրած ատելության խոսքի, վիրավորանքների և սպառնալիքի առնչությամբ։