Քաղաքացիակենտրոն
լրատվություն

21-65 տարեկան․ ԱԻՆ-ը հրապարակել է Գյումրի-Լանջիկ հատվածում վթարից մահացածների և տուժածների տվյալները

21-65 տարեկան․ ԱԻՆ-ը հրապարակել է Գյումրի-Լանջիկ հատվածում վթարից մահացածների և տուժածների տվյալները
Հասարակություն
13:34, 14 август 2023
Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1988 թ․) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):

«Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը և ուղևորներ Մ․ Է․-ն (ծնված 2002 թ․), Լ․ Ք․-ն (ծնված 1982 թ.), Ե․ Փ․-ն (ծնված 2005 թ.), Ն․ Ա․-ն (ծնված 1996 թ.), Հ․ Դ․-ն (ծնված 2002 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1999 թ.), Բ․ Թ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1978 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1972 թ.) և Ա․ Մ․-ն (ծնված 1967 թ.) մահացել են:

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննության շրջանակներում կատարված` Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ: