Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի պարտականությունները շարունակում են կասեցված մնալ. ՀՀ ՊՆ

Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի պարտականությունները շարունակում են կասեցված մնալ. ՀՀ ՊՆ
Հասարակություն
20:13, 28 июнь 2021
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, հայտնում ենք, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը, հետևաբար՝ գնդապետ Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը»։