Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի մայրուղին. factor.am

Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի մայրուղին. factor.am
Հասարակություն
12:42, 29 июнь 2021
Շիրակի մարզի մի քանի համայնքների` Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածում։

Նրանք փակել են ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով։ Ըստ ցուցարարների, իրենք լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ Կառնուտի ջրամբարի ջուրը կարող է չբավականացնել ու ցանքատարածությունները կմնան անմշակ։

«Անցած տարի 17 միլիոն խորանարդ ջուր կար Կառնուտի ջրամաբարում, այս տարի՝ 9 միլիոն խորանարդ, այսինքն՝ ուղիղ կեսը։ Հացը կորցրեցինք, հիմա էլ կարտոֆիլի ոռոգման սեզոնն է, կարտոֆիլն ենք կորցնում։ Ո՞վ պիտի պատասխան տա մեզ այսպես սնանկացնելու համար», – ասում են բողոքավորները։

Ըստ նրանց, ճանապարհը չեն բացի այնքան ժամանակ, մինչև իրենց խնդրի վերաբերյալ հստակ պատասխան չլսեն ՀՀ կառավարությունից։

Աղբյուր՝ factor.am