Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական «Գելափի» հարցումներով՝ հարցվածների 38,7 %-ի համար ընտրությունները «միանշանակ արդար» են եղել, 20,1 տոկոսի համար՝ «ավելի շուտ» արդար

Հայկական «Գելափի» հարցումներով՝ հարցվածների 38,7 %-ի համար ընտրությունները «միանշանակ արդար» են եղել, 20,1 տոկոսի համար՝ «ավելի շուտ» արդար
Հասարակություն
14:03, 29 июнь 2021
Հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո եղած հարցումների ընթացքում այն հարցին՝ արդյոք կարծո՞ւմ են, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են արդար և թափանցիկ և արտահայտում են ժողովրդի կամքը, հարցվածների 38,7 տոկոսը պատասխանել է՝ «միանաշանակ՝ այո», 20,1 տոկոսը՝ «ավելի շուտ՝ այո», 18,8 տոկոսը՝ «ավելի շուտ՝ ոչ», 17,9 տոկոսը՝ «միանշանակ՝ ոչ», հարցվածների 4,5 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասել է հայկական «Գելափի» տնօրեն Արամ Նավասարդյանը։