Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորածների հիշատակի օր՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում. ՀՀ ՊՆ

Անհետ կորածների հիշատակի օր՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում. ՀՀ ՊՆ
Հասարակություն
19:33, 29 июнь 2021
Հունիսի 29-ին «Եռաբլուր»  զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհետ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: 

Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհետ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ: 

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ Անհետ կորածներին նվիրված հուշարձանի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ: 

ՀՀ ՊՆ խորհրդական Վարդան Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ Պաշտպանության նախարարությունը մշտապես սատար է լինելու բոլոր այն զինծառայողների ընտանիքներին, ում ճակատագրերն անհայտ են, սակայն հայտնի է Հայրենիքն անմնացորդ նվիրումով պաշտպանելու նրանց սխրանքը։

«Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանն իր երախտիքի խոսքն է հայտնել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներին, ներկաներին և բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում Հայրենիքի պաշտպանության համար մղված պայքարում անհայտ կորած տղաների ճակատագրերը բացահայտելու ուղղությամբ։

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել  Անհետ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով Հունիսի 29-ը նշվում է որպես Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր։