Պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար. ՀՀ ԱԳ նախարար

Հասարակություն
Աժ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը, անդրադառնալով ռազմագերիների վերադարձի հարցին, վստահեցրեց, որ հարցը ՀՀ իշխանությունների առաջնային ուշադրության ներքո է՝ օրը 24 ժամ:
«Միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Միջազգային ճնշումը հետզհետե աճում է: Ինչպես և ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք՝ Ադրբեջանի համար: Եվ մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա՝ հումանիտար այս կարևորագույն հարցին»,-ասաց Այվազյանը:
Նա հորդորեց համբերությամբ լցվել, լավատես լինել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվում է ոչ միայն մեր իշխանությունների, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, մեծ ջանքեր են գործադրում նաև Հայաստանի միջազգային գործընկերները: