Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարիճը խայթել է վարորդի ոտքը, մեքենան բախվել է սյանը․ shamshyan.com

Կարիճը խայթել է վարորդի ոտքը, մեքենան բախվել է սյանը․ shamshyan.com
Հասարակություն
12:25, 30 июнь 2021
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում` հայտնում է shamshyan.com կայքը։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և բախվել թիվ 3 էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում վարորդը ժամանած բժիշկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, երբ ինքը ավտոմեքենան վարելիս է եղել, կարիճը խայթել է ոտքը, ինչից հետո չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել վթարը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։