Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ Ոստիկանապետն ընդունել է Վրաստանի դեսպանին

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին։

Ողջունելով արտակարգ և լիազոր դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին և օրենքի գերակայության պահպանմանը։ Վահե Ղազարյանը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։

Գեորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին կարևորել է երկու երկրների սերտ փոխգործակցությունը։

Հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները,  քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։