Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Սաղաթելյանը հանրահավաք է հրավիրում

Իշխան Սաղաթելյանը հանրահավաք է հրավիրում
Հասարակություն
17:29, 22 август 2023
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «9 ամիս պաշարված Արցախը դիմադրում է թշնամուն։

Արցախի պայքարը բոլորիս պայքարն է։

Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցու'յց տուր, որ Արցախի կողքին ես, քո ձայնը միացրու հազարավոր մյուս հայրենակիցների ձայնին, ցո'ւյց տուր, որ Արցախը մենակ չէ, ցո'ւյց տուր, որ մենք տեր ենք մեր հայրենիքին և միասնական ենք։

Սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում, ժամը 18։00-ին»։