Ոստիկանություն բերման է ենթարկվել 57 քաղաքացի

Հասարակություն
Ոստիկանության լրատվականից Civic.am-ին փոխանցեցին, որ այս պահին անհնազանդության ակցիաների վայրից՝ կառավարության շենքի դիմացից, ոստիկանություն է բերվել 57 քաղաքացի։
Մեր հարցին, թե այդ քաղաքացիների մեջ կա՞ն վնասվածք ստացած մարդիկ, ոստիկանությունից պատասխանեցին, որ նման ինֆորմացիա չունեն։ Իշխան Սաղաթելյանի՝ վնասվածք ստանալու մասին ևս ոստիկանությունը ինֆորմացիա չուներ, քանի որ Սաղաթելյանը այդպես էլ բերման չի ենթարկվել։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» տեղեկություններ էր տարածել, որ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու փորձի ժամանակ վերջինս վնասվածք էր ստացել։
Վովա Հակոբյան