Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերոս Դերենիկ Կիրակոսյանը, կրկնելով պապի սխրանքը, անձնվիրաբար մեկնել է Արցախը պաշտպանելու և անմահացել․ Տեսանյութ

Հերոս Դերենիկ Կիրակոսյանը, կրկնելով պապի սխրանքը, անձնվիրաբար մեկնել է Արցախը պաշտպանելու և անմահացել․ Տեսանյութ
Հասարակություն
16:49, 01 июль 2021
Երեկ՝ հունիսի 30-ին, Երևանի բակերից մեկում բացվեց հերթական խաչքարն ու ցայտաղբյուրը՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված, 23-ամյա Դերենիկ Կիրակոսյանի հիշատակին։ Արարողությանը ներկա էին Դերենիկի հարզատները, ընկերներն ու հարևանները։ Արարողության ընթացքում Պաշտպանության Նախարարության կողմից նրան շնորհվեց պատվոգիր, իսկ մի քանի օրից նաև շնորհվելու են մեդալներ։

Դերենիկ Կիրակոսյանը պատերազմի մեկնել է կամավոր, և 30 օր կռիվ տվել ամենաթեժ կետերում։ Զոհվել է հոկտեմբերի 29-ին՝ հետ վերադարձի ճանապարհին։ Ցավալի ու հատկանաշական է այն փաստը, որ նրա պապիկը՝ ավագ Դերենիկ Կիրակոսյանը, նույնպես,  զոհվել է Արցախյան առաջին պատերազմում՝ 1994 թվականին, Աղդամում։ Երկուսն էլ զոհվել են հետ վերադարձի ճանապարհին և երկուսն էլ 6 ընկերներով են եղել։  

Դերենիկի եղբայրը՝ հետախույզ Սարգիս Կիրակոսյանը նույնպես կռվել է այս պատերազմում և այդ ամբողջ ընթացքում փորձել է հանդիպել եղբորը, սակայն չի ստացվել։

Դերենիկին բնութագրելիս, մտերիմները նրան «խաղաղության աղավնի» են անվանում։ Նա ընկերասեր էր ու բոլորին հաշտեցնող։  Ապագա խոհարար պետք է դառնար ու դեռ շատ ծրագրեր ու երազանքներ ուներ, որոնք, ցավոք, մնացին կիսատ։

Սյուզի Սիրականյան

Տեսանյութն՝ այստեղ