Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պահանջում ենք հերքել լկտի սուտը՝ Սուքիասյանի թիկնապահների՝ անտառում մարդ ծեծելու մասին․ Սուքիասյանի խոսնակ

Պահանջում ենք հերքել լկտի սուտը՝ Սուքիասյանի թիկնապահների՝ անտառում մարդ ծեծելու մասին․ Սուքիասյանի խոսնակ
Հասարակություն
18:07, 01 июль 2021
Քիչ առաջ Սերժ Սարգսյանի ենթակայության տակ աշխատող Աննա Մկրտչյանը, ով, այսպես կոչված, «Պատիվ ունեմ» դաշինքով պատգամավորի թեկնածու է, կեղծիք է տարածել, թե իբր Սուքիասյանի թիկնապահները անտառում մարդ են ծեծել: Այս մասին հայտարարություն է տարածել Սուքիասյանի խոսնակը։ 
 
«Պահանջում ենք այդ աղջկանից հերքել լկտի սուտը: Իրավապահներին կոչ ենք անում, ուսումնասիրել սուտ մատնություն պարունակող այդ հայտարարությունը և նյութեր նախապատրաստել:
 
Տեղեկացնում ենք` այդ աղջնակի հայտարարությունը ծայրից ծայր կեղծիք է, լկտի հորինվածք, և նրանց նպատակը հերթական անգամ Խաչատուր Սուքիասյանի մասին սուտ լուրեր տարածելն է: Ստեր հորինելով ոչնչի հասնել չեք կարող, Հայաստանի քաղաքացին ձեզ լավ է ճանաչում:
 
Այդ կեղծ լուրը տարածած լրատվամիջոցներից պահանջում ենք տպագրել հերքում»,-նշել է նա: