Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ռուսական պրոքսիի ձեռքերով Կրեմլը փորձում է վրեժխնդիր լինել Արայիկ Հարությունյանից, որ նա չի հակադրվում պաշտոնական Երևանին ու այս ընթացքում ռուսական գիծը չի սպասարկել. Ստյոպա Սաֆարյան

Արցախում ռուսական պրոքսիի ձեռքերով Կրեմլը փորձում է վրեժխնդիր լինել Արայիկ Հարությունյանից, որ նա չի հակադրվում պաշտոնական Երևանին ու այս ընթացքում ռուսական գիծը չի սպասարկել. Ստյոպա Սաֆարյան
Հասարակություն
14:12, 29 август 2023
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ստեփանակերտի հրապարակում բազմություն է հավաքվել։ Առիթն ու պատճառը հասկանալի են, ներկայացնելու կարիք չկա։ Պահանջի հասցեատերը' Արցախի իշխանությունը, նույնպես հասկանալի է։ Բայց, այ, շատ հետաքրքիր է դիտել նախկինների ու Արցախի «խորքային պետության» դեմքերի արդեն անթաքույց մուտիտները կողքից։ «Ռուսն ու Ռուսաստանը (խեղճ Պուտինն ինչ անի) մեղավոր չեն այս վիճակի համար, այլ Լենցովը, Արայիկը, Նիկոլն են մեղավոր» թեզի ներքո նրանք հմտորեն փորձում են թիրախը շեղել... Տեսանելի է, որ Արցախում ռուսական պրոքսիի ձեռքերով Կրեմլը փորձում է վրեժխնդիր լինել Արայիկ Հարությունյանից, որ նա չի հակադրվել/ հակադրվում պաշտոնական Երևանին ու այս ընթացքում ռուսական գիծը չի սպասարկել։ Իրականում Վագիֆից մինչև երեք հայ երիտասարդների առևանգումը ռուսական թույլտվությամբ հենց այս քաղաքական կրքերը գեներացնելու ու նախ Ստեփանակերտում հարմար դրածո դնելու համար են արվել...Արցախում նրանց հիբրիդային շարասյունը փորձելու է առաջիկա օրերին գործընթացն ուղղորդել դեպի դա... Թուրքերը կրակի փայտերն են դրել, ռուսները բենզինը լցրել են, մնում է որ հայտնի շարասյունն էլ լուցկին վառի... Արցախում հաջողելու դեպքում կամ փորձ է արվելու Հայաստանում էլ իշխանությունը վերցնել, կամ քանի որ դրա շանսեր ավելի քիչ են, առնվազն նոր դրածոյով պարտադրել Երևանին խաղալ բացառապես ռուսական դաշտում... Ու քանի որ դա էլ դժվար հաջողվի, ստացվելու է երկու տարբեր/հակադիր մոտեցումներ, ու, որ հիբրիդները հիմա էլ Արցախի հայկական մնացած մասի գլուխն են ուտելու, քանի որ նրանց Հայաստանում այլևս իշխանություն տվող, բերող հասարակություն չկա...»