Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզների աշխատանքները կասեցվել են աղտոտված ջրի պատճառով
Հասարակություն
Վաղ առավոտվանից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի բնակիչներ ահազանգել են, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը:
«Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը:Իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասվածէ հայտարարությունում։