Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահվան ելքով ավտովթար. զոհերը քույրեր են

Մահվան ելքով ավտովթար. զոհերը քույրեր են
Հասարակություն
19:46, 02 июль 2021
2021թ հուլիսի 1-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտո­ճա­­նապարհի 9-րդ կիլոմետրի հատվածում Երևանի 68-ամյա բնակչուհու կողմից վարած «Հունդայ» մակ­նիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանա­պար­հի երթևեկելի մասից և շրջվել կից ձորակում, որի հետևանքով վերջինս և նրա հետ ավտոմեքենայում գտնվող 62-ամյա քույրը, տեղում մահացել են. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել են ճանապարհատրանս­պոր­տա­­յին պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետա­քննութ­յան մարմնին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։