Վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան արդեն ինքնուրույն սնվում է և խմում

Հասարակություն
Վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան մեկուկես տարի անց արդեն ինքնուրույն սնվում է և խմում։ Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ 2020 թվականի ապրիլի 28-ին երեխան ընդունվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք` 60 տոկոս մարմնի և 20 տոկոս շնչուղիների այրվածքներով։
Երեխայի վիճակը գրեթե անհույս էր. նաև այրվածքաբանների կողմից էր գնահատական տրվել, թե հնարավոր է` մի քանի օրից մահանա։ Այս մեկ տարվա ընթացքում տղան 15-ից ավելի վիրահատություն է տարել: Նախորդ ամիս կատարվել է շնչափողի ցիրկուլյար մասնատում և կերակրափողի պլաստիկա: