Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժություններ են անցկացրել

Արցախում խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժություններ են անցկացրել
Հասարակություն
12:25, 05 июль 2021
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ականանետային անձնակազմերը հերթական մարտական վարժանքների շրջանակներում կատարել են մի շարք ուսումնական առաջադրանքներ՝ համաձայն խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության ծրագրի:

Արցախում խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժություններ են անցկացրել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ դիտակետում ուսումնական գործողությունների ընթացքում, զինվորական անձնակազմը կատարելագործել է ականանետերը մարտական վիճակի բերելու հմտությունները: Հրետանավորները մշակել են կրակելու ընթացքում թիրախի կոորդինատներին ականանետն ուղղելու հաշվարկների համահունչությունն ու արագությունը: Ականանետների անձնակազմերը մշակել են թիրախի հետախուզման և կրակային դիրքերը փոխելու մի շարք ստանդարտներ:

«Մարտական վարժանքներն ամեն օր իրականացվում են հենց դիրքի դիմաց: Դրա համար մենք կառուցել ենք մերձզորանոցային ուսումնական և նյութական բազա, որտեղ հնարավոր է իրականացնել  ինժեներական և քարտեզագրական ուսուցում»,- ասել է դիտակետի հրամանատար Ալեքսանդր Բելոուսովը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է ուսումնական դասընթացներ խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության հիմնական թեմաների վերաբերյալ, ներառյալ՝ մարտավարական, արտական և հատուկ պատրաստության, ինչպես նաև մարտական և այլ հատուկ տեխնիկայի վարումը:

Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորախմբի շուրջ 50 զինծառայող է ներգրավված մարտական պատրաստության դասընթացին: