Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաթումիում հաշմանդամություն ունեցող անձանց համար լողափ է բացվել

Բաթումիում հաշմանդամություն ունեցող անձանց համար լողափ է բացվել
Հասարակություն
09:45, 06 июль 2021
Բաթումիում բացվում է ևս մեկ լողափ ՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին: Այն գտնվում է Գրիբոյեդով փողոցից ելքին ուղղահայաց: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Բաթումի բուլվարի ղեկավարության, լողափում կա ցնցուղ, հանդերձարան, ինչպես նաև հարմարեցված արահետ, որի երկայնքով հնարավոր է հատուկ անվասայլակներով իջնել ծով: Լողափում այդպիսի չորս սայլակ կա:

Բացի այդ, հաշմանդամություն ունեցողներին օգնելու համար այստեղ կան աշխատակիցներ։

Լողալու հատուկ շարժական սարքավորումների օգտագործումն անվճար է:

Սա Բաթումիում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված երկրորդ լողափն է: Մեկ այլ նման լողափ գտնվում է բուլվարի սկզբնամասում` «Հին նավ» ռեստորանի դիմացի տարածքում: