Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի

Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի
Հասարակություն
10:59, 06 июль 2021
Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի. շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի աղետալի կարկուտից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանից:

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվող աշխատանքները կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը և կբարելավվի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

Ծրագրի շահառուների թիվը 4141 է: Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ: