Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ Կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար․ Ուղիղ

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ Կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար․ Ուղիղ
Հասարակություն
13:09, 06 июль 2021
Ադրբեջանում շարունակվում են հայ գերիների նկատմամբ դատավարությունները: Դրան զուգահեռ Բաքուն ժամանակ առ ժամանակ Երևանին է փոխանցում հայ գերիների՝ ականապատ տարածքների քարտեզների դիմաց: Վերջին մեկ ամսում Հայաստան է վերադարձվել 30 գերի, ինչի դիմաց հայկական կողմն Ադրեջանին է փոխանցել Աղդամի, Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

Չնայած վերջին շրջանում հայ գերիների վերադարձի հարցում դրական միտումներին՝ նրանց հարազատները Հայաստանում գտնվում են խոցելի վիճակում: Իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով նրանք պարբերաբար իրականացնում են բողոքի ակցիաներ կառավարության շենքի դիմաց, փակում մայրուղիներ՝ այսպիսով փորձելով ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Գերիների ու անհետ կորածների հարազատները ապրիլ ամսին գնացին կոշտ քայլի՝ 30 ժամից ավել արգելափակեցին Պաշտպանության նախարարության մուտքերը: Ակցիան ավարտվեց Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումով, որը ծնողներին չբավարարեց: Նրանք պնդում էին՝ իրենց հարցերի պատասխանները չեն ստացել։

Իրավապաշտպանները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պնդում են, որ Հայաստանի կառավարությունը պետք է շատ ակտիվ գործի, միջոցներ ձեռնարկի իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու հարցում՝ մշապես աշխատելով միջազգային կառույցների հետ, ինչպես նաև հարուցելով պատերազմական հանցագործությունների մասով համապատասխան իրավական ընթացակարգեր:

Ադրբեջանում հայ գերների իրավունքերի պաշտպանության, միջազգային կառույցներում գերիների խնդիրը բարձրաձայելու, նրանց հարազատների հետ պետական մարմինների աշխատանքի և, ի վերջո, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած աշխատանքին կանդրադառնանք հուլիսի 6-ին, ժամը՝ 12:00-ին, ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «Հոդված 3» ակումբի նախատեսած «Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» թեմայով քննարկման ժամանակ:

Բանախոսներն են.

▪️ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ, Մարդու իրավունքների պաշտպան

▪️ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ, ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան

▪️ ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ