Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին 15 անձանց հանած՝ ունենք հաստատված 45 գերի, բայց այնտեղ գտնվում են մարդիկ, որոնց անունները ունենք․ Եղիշե Կիրակոսյան․ Տեսանյութ

Վերջին 15 անձանց հանած՝ ունենք հաստատված 45 գերի, բայց այնտեղ գտնվում են մարդիկ, որոնց անունները ունենք․ Եղիշե Կիրակոսյան․ Տեսանյութ
Հասարակություն
14:01, 06 июль 2021
«Պատերազմի ավարտից հետո հստակ չունեինք տվյալներ, թե քանի հոգի կա այնտեղ։ Բայց երկար ժամանակ անց կարողացանք հստակ Ադրբեջանից կորզել, որ ներկա պահին վերջին 15 անձանց հանած՝ ունենք հաստատված 45 գերի։ Բայց նաև մեր տեղեկություններով, թե՛ տեսագրության միջոցով և, թե՛ գերությունից վերադարձածների պնդմամբ այնտեղ գտնվում են մարդիկ, որոնց անունները ունենք։ Եվ ես չեմ կարծում, որ արժե վստահել Ադրբեջանական կողմին,  քանի որ նրանք կունենան որոշակի մոտիվ թաքցնելու իրենց հանցանքը։

Ցավոք սրտի հնարավոր է, որ այդ անձիք կարող են սպանված լինել և այդ լինի պատճառը, որ նրանք թաքցնում են այդ ամենը ։ Կան դեպքեր, որոնք կասկածի առիթ են տալիս» ֊ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան։

Ըստ Կիրակոսյանի պետք է Ադրբեջանի հանդեպ ճնշումը մեծացնել  և դրա համար դիմել հզոր պետություններին։

Տեսանյութն՝ այստեղ