Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուլիսի 7-ից Wizz Air-ը Երևան-Վիեննա չվերթեր կիրականացնի

Հուլիսի 7-ից Wizz Air-ը Երևան-Վիեննա չվերթեր կիրականացնի
Հասարակություն
18:23, 06 июль 2021
Wizz Air ավիաընկերությունը հուլիսի 7-ից Վիեննա – Երևան – Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի։ Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններից»։