Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ էլ լինի՝ պոետը պիտի չքծնի ինչ-որ մեկին, առավել ևս, եթե այդ ինչ-որ մեկը բավարար գրագիտություն չունի պոեզիա կարդալու և կարդացածն ընկալելու համար. Վասակ Դարբինյանը՝ Ռազմիկ Դավոյանին

Ինչ էլ լինի՝ պոետը պիտի չքծնի ինչ-որ մեկին, առավել ևս, եթե այդ ինչ-որ մեկը բավարար գրագիտություն չունի պոեզիա կարդալու և կարդացածն ընկալելու համար. Վասակ Դարբինյանը՝ Ռազմիկ Դավոյանին
Հասարակություն
19:49, 06 июль 2021
Հրապարակախոս, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

««Մեր ժողովրդի որակյալ հատվածը գնաց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետեւից»,- ասել է անզուգական բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ իր այս անզուգական ձևակերպումով փորձելով մեծարել Ռոբերտ Քոչարյանին և նսեմացնել մեր ժողովրդին, թեև շատ լավ գիտի՝ «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»: 

Մեծարգո պոետ, իմ պարտքն եմ համարում ասել քեզ հետևյալը. տարրական պարկեշտություն ունեցող պոետը պիտի չմոռանա, առավել ևս՝ պիտի չուրանա Աստվածաշնչյան այս բանաձևը: 

Ինչ էլ լինի՝ պոետը պիտի չքծնի ինչ-որ մեկին, առավել ևս, եթե այդ ինչ-որ մեկը բավարար գրագիտություն չունի պոեզիա կարդալու և կարդացածն ընկալելու համար»: