Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահը այսօր հյուրընկալվել է վաստակավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի անվան կենտրոնում

ՀՀ նախագահը այսօր հյուրընկալվել է վաստակավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի անվան կենտրոնում
Մշակույթ
16:09, 16 июль 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է վաստակավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի անվան կենտրոնում, որտեղ գործում է հայկական մոդեռնիզմի թանգարանը:

Կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է հայկական ճարտարապետական մոդեռնիզմի նմուշները ներկայացնող ցուցադրություններին, կառույցների ստեղծման պատմությանն ու առանձնահատկություններին:

Նախագահ Սարգսյանը գնահատելի է համարել մշակութային նման հաստատության ստեղծումը, կենտրոնի կողմից հայկական ճարտարապետական ժառանգությունը ներկայացնելուն ու պահպանելուն ուղղված աշխատանքները:

Տեսանյութն՝ այստեղ