Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս որոշման իրագործումը ցավալի հետեւանքներ կունենա երկու թատրոնների համար. Վարդան Պետրոսյան

Այս որոշման իրագործումը ցավալի հետեւանքներ կունենա երկու թատրոնների համար. Վարդան Պետրոսյան
Մշակույթ
22:33, 19 июль 2021

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Մշակույթի նախարարությունը, կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍ-ը, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո, որոշել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ ։


Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի եւս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ ։ Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն ։ Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ ։


Այս որոշման իրագործումը ցավալի հետեւանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի` մեր թատերական կյանքում ։


Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը` հետ կանգնել այս որոշումից եւ վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ»։