Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավիճակներ են լինում, որ միավորումը դա փրկություն է․ Վահրամ Դումանյանը՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու մասին

Իրավիճակներ են լինում, որ միավորումը դա փրկություն է․ Վահրամ Դումանյանը՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու մասին
Մշակույթ
13:02, 22 июль 2021
«Բացարձակ օպտիմալացում չի։ Դեռևս միացված չէ այո նման գաղափար կաև դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ։ Դա ինքնանպատակ չի, այնտեղ կա հստակ տեսակետ քննարկվել է մանրակրկիտ։ Կան էլի կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ  և մենք ավելի լավ պայմաններ ենք առաջարկում  իրենց»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման մասին՝ ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։

Նախարարը նշեց, որ վարվում է պետական քաղաքականություն, երբ որ արդեն որոշումը կլինի՝ կշարժվեն այդ որոշումով։

Խոսելով թատրոնների միավորման մասին՝ Վահրամ Դումանյանն ասաց, որ միավորումներ կան, որ փրկություն են։   
«Իրավիճակներ են լինում, որ միավորումը դա փրկություն է և մեր տեսակետն այն է, որ այս քայլը, այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է  և բխում է ոլորտի շահերից։ Որևիցե կրճատման մասին խոսք չկա,այստեղ զուտ լուծվում է նաև ենթադրվում է այս մոտեցման մեջ, որ լուծվի նաև պետական սիմֆոնիկ նվագախմբի հարցը»,-ասաց Վահրամ Դումանյանը։