Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հստակ տեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրն ավերվել է․ Կիլիկիո կաթողիկոսարան

Հստակ տեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրն ավերվել է․ Կիլիկիո կաթողիկոսարան
Մշակույթ
22:25, 27 июль 2021
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ Դեր Զորի եկեղեցական համալիրն ավերվել է։ 

«Այս տեսանյութի մեջ տեսնում եք Դեր Զորի եկեղեցական համալիրը՝ նախկին և ներկա վիճակով։ Հստակ տեղեկությունների համաձայն՝ այն ավերվել է տարբեր հատվածներում տեղադրված ռումբերի միջոցով։ Նշենք, որ Դեր Զորի համալիրը բաղկացած է եկեղեցուց, թանգարանից, մատենադարանից, նիստերի հատուկ դահլիճից և այլ հարակից բաժիններից։ Տարածքի ապահով լինելուն պես Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կայցելի Դեր Զոր»,- ասվում է հաղորդագրությունում։