Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շողակաթ Վարդանյանի՝ «1489» ֆիլմը դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում ստացավ «լավագույն ֆիլմ» մրցանակը

Շողակաթ Վարդանյանի՝ «1489» ֆիլմը դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում ստացավ «լավագույն ֆիլմ» մրցանակը
Մշակույթ
18:47, 17 ноябрь 2023
Շողակաթ Վարդանյանի՝ «1489» ֆիլմը դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում ստացավ «լավագույն ֆիլմ» մրցանակը՝ ինչպես նաև արժանացավ FIPRESCI մրցանակի։

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը պատմում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 7-րդ օրը անհետացած եղբոր՝ դաշնակահար Սողոմոն Վարդանյանի մասին և վավերագրում նրան որոնելու երկար ու բարդ ընթացքը։ Զոհված զինվորի մասունքները գտել են մոտ կես տարի անց։

ԴՆԹ նույնականացման գործընթացը մեկուկես տարի է տևել։ 1489-ը այն համարն է, որ տրվել է նրա եղբոր անճանաչելի մարմնին։ Ֆիլմը նկարահանվել է հեռախոսով։