«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ելույթ կունենա 8-րդը. Yan Girls խումբը կներկայացնի «Do It My Way» երգը

Մշակույթ
«Մանկական Եվրատեսիլ-2023» մրցույթում Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը ելույթ կունենա 8-րդը: Ֆրանսիայի Նիցցա քաղաքում երեկ տեղի է ունեցել մրցույթի բացման պաշտոնական արարողությունը։ Խումբը, որի կազմում են Նանեն, Նենսին, Կամիլլան, Սյուզաննան և Աիդան, հանդես կգա «Do It My Way» երգով: Yan Girls-ի օգտին կարող եք քվեարկել նաև Հայաստանից. նոյեմբերի 24-ից այցելեք jesc.tv կայք և քվեարկեք։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստանն էր հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը, և հաղթեց Ֆրանսիան. այդ երկիրը ներկայացնող Լիսանդրոն իր «Oh Maman» երգով հավաքեց 203 միավոր։ Հայաստանի պատվիրակ Նարե Ղազարյանն էլ իր «DANCE!» երգով ստացավ 180 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Հայաստանին հաղթանակ էր բերել այս մրցույթում 2021 թվականին մասնակցած Մալենան՝ իր «Քամի, քամի» երգով։ Հայաստանը մրցույթի հաղթող է ճանաչվել նաև 2010 թվականին՝ Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հավաքել էր 120 միավոր և գրավել առաջին հորիզոնականը։ 2011-ին նույնպես ՀՀ-ն հյուրընկալել էր երգի այս մրցույթը:
Նշենք, որ մեր երկիրը «Մանկական Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին՝ «Արևիկ» խմբով, և գրավել երկրորդ հորիզոնականը։
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն տարբերվում «Եվրատեսիլի» հիմնական կանոններից, բայց կան որոշ սահմանափակումներ և պահանջներ։ Մրցույթին կարող են մասնակցել 9-14 տարեկան երեխաները: Երգի խոսքերը պետք է լինեն մասնակից երկրի պաշտոնական լեզվով, հնարավոր է օգտագործել բառեր կամ նախադասություններ օտար լեզվով: Ի տարբերություն «Եվրատեսիլ» մրցույթի, «Մանկական Եվրատեսիլ»-ում մասնակցում են թվով ավելի քիչ երկրներ, իսկ հաղթող երկիրը չի պարտավորվում հյուրընկալել մրցույթը հաջորդ տարի: Սակայն 2012-ից ի վեր մրցույթը հաղթած երկրի հանրային հեռուստաընկերությունը ստանում է ընտրության իրավունք՝ հյուրընկալելու մրցույթը կամ հնարավորությունը տալու մեկ այլ մասնակից երկրի: