Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը եթե մոտակա մեկ տարում էլ ոչինչ չարվեց, փլվելու է. Լևոն Բարսեղյան

Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը եթե մոտակա մեկ տարում էլ ոչինչ չարվեց, փլվելու է. Լևոն Բարսեղյան
Մշակույթ
21:10, 09 февраль 2021
Գյումրու «Ժուռնալիստների միության» նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբի եւ հարակից շենքն ու բակը, որը Գյումրու ավագանին 2009 թվին հատկացրել էր ՀՀ մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որը 12 տարի մատը մատին չի տվել սա փրկելու կամ գոնե պահպանելու համար: Այդ ընթացքում վերից վար քանդվել ու ավիրվել է, մնացել են պատերն ու պատշգամբի մեծ մասը: Հիմա կառավարությունը մտադիր է այս ամենը հատկացնել Պոլիտեխնիկական համալսարանին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ Սինոպսիս ընկերության միջոցով նորոգելու եւ փրկելու համար: Եթե մոտակա մեկ տարում էլ ոչինչ չարվեց, փլվելու է անվերադարձ, կորցնելու ենք գյումրեցիների ու հյուրերի սիրելի այս կտորը: Ցանկալի է, որ նորոգելու դեպքում էլ մարդիկ այս պատշգամբ ելնել նկարվելու հնարավորություն ունենան: Եթե իսկապես բան չի արվելու, ինչքան շուտ կառավարությունը ետ վերադարձնի այս շենքերը, այնքան լավ, փող կհավաքենք կնորոգենք: Տեսնենք լավատեսական սցենարով ինչ կլինի: 

Հարեւանությամբ՝ Գյումրու նորակառույց Թումո կենտրոնն է՝ Գյումրու հին թատրոնի բազայի վրա, այնտեղ, որտեղ 1912 թվին առաջին անգամ քաղքցիք օպերա են դիտել՝ «Անուշը»: Վիեննայում եւ Փարիզում մի քիչ ավելի վաղ են դիտել օպերա:)»: