Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրբ ծննդյան երեկոն իրենց կատարումներով անմոռանալի են դարձրել Kami Friends բենդի արտիստները․ քաղաքապետարան

Սուրբ ծննդյան երեկոն իրենց կատարումներով անմոռանալի են դարձրել Kami Friends բենդի արտիստները․ քաղաքապետարան
Մշակույթ
23:07, 05 январь 2024
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող ամանորյա տոնական միջոցառումները շարունակվում են. Սուրբ ծննդյան երեկոն իրենց կատարումներով անմոռանալի են դարձրել Kami Friends բենդի արտիստները․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Խմբի բազմաժանր և նորաոճ կատարումները մինչ ուշ երեկո ջերմացրել են երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին:

Իսկ հունվարի 6-ին՝ ժամը 19:30-ին բոլորին հրավիրում ենք Շահումյանի պուրակ՝ վայելելու Jazz for kids շոու ծրագիրը: