Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը ժամանակավորապես փակ կլինի

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը ժամանակավորապես փակ կլինի
Մշակույթ
16:15, 03 сентябрь 2021
 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ժամանակավորապես այցելուներ չի ընդունի:

«Սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում,  նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ: