Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավարտվել են Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները

Ավարտվել են Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները
Մշակույթ
17:09, 12 октябрь 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք՝ ներկա գտնվելու Սբ. Աստվածածին եկեղեցու՝ վերականգնումից հետո օրհնության արարողակարգին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Միջոցառումը նախաձեռնել ու իրականացրել է բարերար 83-ամյա Ռոզա Մինասյանը՝ համայնքի բնակիչների աջակցությամբ։ Աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ՝ 2020․ հոկտեմբերի 9-ին: Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը 2016 թ. իրականացվել է բարերարի՝ Ռոզա Մինասյանի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է Բնունիս համայնքի բնակիչներին և Ռոզա Մինասյանին եկեղեցու բացման առթիվ և բարերարին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգիրը՝ ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների նախաձեռնման, սեփական միջոցների հաշվին գիտանախագծային փաստաթղթերի մշակման, Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված անձնվեր, հետևողական և հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար։