Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի
Մշակույթ
23:03, 18 октябрь 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները հոկտեմբերի 15-ից ստանձնել է կազմակերպության մարզային ծառայությունների գծով տնօրենի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը. այս մասին հաղորդագրություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Արմեն Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կկատարի մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրությունն ու նշանակումը։

Ավելի վաղ ՊՈԱԿ-ից տեղեկացել էինք, որ Արա Թարվերդյանը, որը ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում էր 2017 թվականից, սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: «Հիմք ընդունելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս.թ. հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի հրամանով՝ ս.թ. հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանն ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից»,-ասվում էր հաղորդագրության մեջ: