Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հասմիկ Կիրակոսյանն իր ուրույն դիմաքանդակից ժպտում է սիրելի քաղաքին․ asparez.am

Հասմիկ Կիրակոսյանն իր ուրույն դիմաքանդակից ժպտում է սիրելի քաղաքին․ asparez.am
Մշակույթ
19:06, 30 октябрь 2021
«Գյումրու համայնապատկերում գույն է պակասել»․ արդեն վեց ամիս է՝ սիրելի քաղաքի ու գյումրեցիների հետ չէ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Այսօր նրա շենքի մուտքի մոտ բացվեց գործչի բրոնզյա դիմաքանդակը։ 

Պարանոցին շարֆ, աչքերում ժպիտ ու խորաթափանց հայայցք․ այսուհետ նրա փոխարեն դիմաքանդակը կհետեւի քաղաքի անցուդարձին։ Բրոնզյա դիմաքանդակի հեղինակը երիտասարդ քանդակագործ Վահագն Պապոյանն է։ Անկեղծանում է՝ հեշտությամբ է քանդակել, քանի որ լավ է ճանաչել Հասմիկ Կիրակոսյանին, նրա՝ մարդ-քաղաք գաղափարին ծանոթ է եղել։ Հեղինակը նաեւ հաշվի է առել կերպարի՝ համն ու հոտը, ժպիտը, պարանոցի շարֆը․․․

Դեռ սեպտեմբերի 14-ին Գյումրու ավագանու միաձայն որոշմամբ թույլատրվեց Սպանդարյան 24 հասցեի շենքի ճակատային մասում տեղադրել մշակույթի գործչի հուշատախտակը, որի տեղադրման ծախսերը կատարել են Հ․Կիրակոսյանի հարազատները։

Մշակույթի վաստակավոր գործչի կոլորիտային կերպարը ստացված է։ Դուստրը՝ Սոնա Հովհաննիսյանն հիշում է՝ մայրը սիրելի քաղաքի լուսաբացը մշտապես դիմավորել է 3-րդ հարկի պատշգամբում։

«Հրաշք քանդակ, որտեղից մայրիկս նայում է իր սիրած քաղաքին, այս տանը 3-րդ պատշգամբում որտեղից նա նստած միշտ հետեւում էր քաղաքի անցուդարձին»,-ասում է դուստրը։

1982 թվականից մինչեւ մահ Հասմիկ Կիրակոսյանն ապրել է Գյումրու սրտում՝ կենտրոնական հրապարակում գտնվող Սպանդարյան 24 հասցեի եռահարկ շենքում։ Դուստրը՝ Սոնա Հովհաննիսյանն ասում է՝ ամեն առավոտ մայրը սիրելի քաղաքի լուսաբացը դիմավորել է երրրոդ հարկի պատշգամբում։ «Եթե անգամ պատշգամբից նկատեր փոքր անկարգություն, պիտի ահազանգեր եւ ասեր, թե ինչ է լսել։ Եթե նույնիկ մեկը փորձեր աղբ նետել, նա պատշգամբից դիտություն պիտի աներ, որովհետեւ իր սիրտը շատ էր ցավում քաղաքի համար, անչափ շատ էր սիրում Գյումրին»։

Մայրական խորհուրդներից դուստրն առանձնացնում է հայրենասիրականը, ընդգծում՝ մայրն անչափ շատ է սիրել քաղաքը, չափազանց շատ։ «նրա խորհուրդները շատ խոհեմ էին, եթե կարողանամ հետւեմ այդ խորհուրդներին, իմ կյանքի ուղին շատ ավելի հարթ կլինի։ Մայրիկիս ներկայությունն ինձ համար կլինի միշտ, ես երբեւէ չեմ զգում իր բացակայությունը, քանզի հոգով-սրտով մայրիկս ինձ հետ է, ես՝ մայրիկիս․ ես նրա ներկայությունը դեռ զգում եմ, ես մտքով խոսում եմ իր հետ, անընդհատ հուշերիս մեջ է, ամեն մի վայրկյան, կարծես, իր կողքին լինեմ, ինքն էլ իմ կողքին լինի»։

Դիմաքանդակի բացման արարողությանը ներկա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը վերհիշեց, երբ իրեն առաջնորդ են նշանակել, ինքը Գյումրիում փնտրել է մեծահսակների՝ նրանցից մանրամասներ իմանալու Գյումրու մասին։

«Երբ ես եկա մեր սիրելի քաղաք՝ իբրեւ առաջնորդ, շատ երիտասարդ էի, եւ տիկին Հասմիկը իմ տարիքին էր, այն տարիքին էր, ինչ որ հիմա ես։ Եւ ես փնտրում էի մեծերի, այս քաղաքի մեծերին, որոնցից կարող էի սովորել, եւ իվերջո ինչ է իրենից ներկայացնում Գյումրին։․․․Եւ գտա երեք մեծ․ առաջինը լուսահոգի Աղասի Շաբոյանն էր, որի հետ մեր հանդիպումները եղան շատ կարճ, բայց շատ բովանդակալից, բայց հետո ինքը մեկնեց, Աստված իր հոգին լուսավորի։ Երկրորդը Ռաֆայել Եղոյանն է, ով դեռ փառք Աստծո, ապրում է, 90-ամյա, եւ Աստված իրեն երկար կյանք եւ առողջություն տա, եւ իրենից էլ շատ բան սովորեցին։ Եւ երրորդը տիկին Հասմիկ Կիրակոսյանն էր՝ գյումրիագիտության մեծ վարպետը, Գյումրիի կոլորոգիտության մեծ գիտակը, ում հետ մեր ամեն հանդիպումը լինում էր հախուռն, փոթորկոտ, երբեմն նաեւ վիճաբանությամբ ուղեկցվող, բայց միշտ ինչ որ մի բան տալիս էր»,-վերհիշում է Սրբազանը։

Քաղաքի նկատմամբ մեծ սերը Հ․Կիրակոսյանն արտահայում էր իր խոսքում, գործում․ 78-ամյա գործիչն ինքն էր Գյումրիում մշակութային միջոցառումներին տալիս համ ու հոտ, վերհիշում Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի քաղաքների հիշարժան խատմություններն ու իր կոլորիտային խոսքով վառ պահում քաղաքի մշակութային գույնը։

Նրա երկրային կյանքի ավարտով գույն պակասեց քաղաքի համայնապատկերում՝ համաձայնում են շատերը։

Թանկ է հողդ իմ քաղաք,
Թաց է ու տաղտկոտ,
Ինչքան ջահել, տաք շուրթեր մնացին կարոտ,
Ինչքան-ինչքան երազներ, հատիկներ մանկան,
Ախ, այդ ինչքան թանկացավ հողդ արնաքամ․․․
Աղ ու հացով շենք քաղաք,
Երգ ու տաղով, ադաթով, դու իմ աչքի լույս քաղաք։
Քո Յոթվերքի զանգերով առավոտդ մինչ բացվի, շինարարի մուրճերի զրնգոցով կարկաչի
Ու գյումրեցուդ մեծ սիրտը թող աշխարահը ճանաչի, թող գալիքիդ մեծ ճամփան հույս հավատով կանչի։ (Հեղինակ՝ Հասմիկ Կիրակոսյան)։

Միջոցառումը շարունակվեց Հայորդաց տանը, որտեղ կայացավ հուշ միջացառում, գրքի շնորհանդես եւ ֆիլմի ցուցադրություն։ Գրքի շնորհանդեսը նախատեսված էր կազմակերպել մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանի կենդանության օրոք։ Հոկտեմբերի 27-ը նրա ծննդյան օրն էր։

Աղբյուր՝ asparez.am