Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ
Մշակույթ
14:53, 06 март 2021
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը HomeOrchestra կրթական ծրագրի շրջանակում իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ մարտի 9-ին կտեսաձայնագրի կատարումներ դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից, որոնք կներդրվեն HomeOrchestra նախագծի երկացանկում. տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:

HomeOrchestra-ն շվեյցարական կրթական նախագիծ է, որը դասական երաժշտության հայտնի ստեղծագործությունների նվագախմբային մշակումները հասանելի է դարձնում սկսնակ մենակատարների համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և HomeOrchestra-ի համատեղ աշխատանքի արդյունքում երիտասարդ մենակատարներն այսուհետև հնարավորություն կունենան ոչ միայն լսելու նվագախմբի նվագակցությունը, այլև էկրանին հետևելու նվագախմբին առցանց ռեժիմում: