Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա Լոնդոնի գոսպել երգչախումբը

Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա Լոնդոնի գոսպել երգչախումբը
Մշակույթ
20:20, 22 ноябрь 2021
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնն առաջին անգամ Հայաստանում կհյուրընկալի Լոնդոնի գոսպել երգչախմբին:

Երգչախմբի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկոյին կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև ջերմաշունչ ամանորյա և սուրբծննդյան երգեր:

Լոնդոնի գոսպել երգչախումբը մշտապես ելույթներով հանդես է եկել այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուանդերը, Ադելը, Քայլի Մինոգը, Էրիկ Քլեփտոնը և այլք:

Խմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» և այլն։