Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նվեր Երևանին». ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ

«Նվեր Երևանին». ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ
Մշակույթ
22:33, 25 ноябрь 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հանքաշար» ՍՊ ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ պատրաստել է «Նվեր Երևանին» ցուցադրությունը՝ որպես տարվա լավագույն նվեր քաղաքամայր Երևանին և երևանցիներին։

Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, «Տաշիր Սթրիթ» պատկերասրահում:
«Նվեր Երևանին» ցուցահանդեսին կներկայացվեն ուշագրավ ցուցանմուշներ թանգարանի ֆոնդերից, որոնք կպատմեն՝ ինչ նվերներ են ստացել և միմյանց նվիրել հայ անվանի գործիչները:

Ցուցադրության 10 ցուցափեղկերի վրա տեղադրված QR կոդերով այցելուները հնարավորություն կունենան ներբեռնելու ներկայացված ցուցանմուշների և դրանց տերերի մասին ամփոփ տեղեկատվական հոլովակներ՝ հայերեն և անգլերեն։