Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Թանկյանը հրապարակել է «Էլեկտրիկ Երևան» երգի տեսահոլովակը. երաժիշտը այն գրել է՝ հայտնի բողոքի ցույցերից ոգեշնչված

Սերժ Թանկյանը հրապարակել է «Էլեկտրիկ Երևան» երգի տեսահոլովակը. երաժիշտը այն գրել է՝ հայտնի բողոքի ցույցերից ոգեշնչված
Մշակույթ
17:15, 19 март 2021
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Electric Yerevan («Էլեկտրիկ Երևան») երգի տեսահոլովակը:

Տեսահոլովակում ներկայացված են կադրեր 2008 թվականի մարտի դեպքերից, 2013 թվականի նախագահական ընտրությունների շուրջ ծավալված իրադարձություններից, 2015-ի «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած բողոքի ակցիաներից, ինչպես նաև 2018 թվականի թավշյա հեղափոխությունից:

Թվիթերի իր միկրոբլոգում ավելի վաղ գրառում անելով՝ Թանկյանը գրել էր. «Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»: