Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» կինոնկարն ընդգրկվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» կինոնկարն ընդգրկվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում
Մշակույթ
21:27, 21 март 2022
Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական աջակցությամբ նկարահանված «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մանկապատանեկան ֆիլմերի մրցույթում. այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչ-մուլտիպլիկատորը Լիլիթ Ալթունյանն է, սցենարի հեղինակներն են Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերն Արմինե Անդանն է, համապրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: