Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նպատակն էր՝ փոքրիկների ստեղծագործական միտքը էլ ավելի զարգացնել. Նկարիչների միությունում տեղի ունեցավ «Ստեղծագործի՛ր» խորագրով մրցույթ-փառատոնը․ լուսանկարներ

Նպատակն էր՝ փոքրիկների ստեղծագործական միտքը էլ ավելի զարգացնել. Նկարիչների միությունում տեղի ունեցավ «Ստեղծագործի՛ր» խորագրով մրցույթ-փառատոնը․ լուսանկարներ
Մշակույթ
18:22, 20 апрель 2022
Ապրիլի 17-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ «Ստեղծագործի՛ր» խորագրով մրցույթ-փառատոնը, որը կազմակերպել էր "Palette ART Studio"- ի տնօրեն Գարիկ Հարությունյանը: Ցուցահանդես-մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր շրջաններից 150 տաղանդավոր երեխաներ: Նրանք ներկայացնում էին հետևյալ նկարչական խմբակները՝
  • Արտաշատ քաղաքի "Palette ART Studio" նկարչական խմբակ
  • Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարախետյանի անվան գեղարվեստի դպրոց
  • Երևան քաղաքի «Փոքրիկ տաղանդ» նկարչական խմբակ
  • Արարատի մարզի Մրգավետ համայնքի «Մրգավետ» նկարչական խմբակ
  • Արարատի մարզի Վանաշեն համայնքի «Վանաշեն» նկարչական խմբակ
  • Սպիտակ քաղաքի Ինգա Մովսիսյանի նկարչական խմբակ
  • Աշտարակ քաղաքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աշտարակի Գուլամերյան Հայորդաց տուն 
  • Արարատի մարզի Արգավանդ համայնքի «Կարինկա»նկարչական խմբակ 
  • Արագածոտնի մարզի Արգավանդ համայնքի «Արտ- ստուդիո Խաչովյան»նկարչական խմբակ
  • Արթիկ համայնքի Արևշատ գյուղի Հենրիկ Իգիթյանի անվան ազգային կենտրոն
  • Շիրակի մարզի Փանիկ գյուղի Արվեստի դպրոց
Ցուցահանդեսի ընթացքը գեղեցկացրեց Արարատի մարզի Շահումյան գյուղի Արվեստի դպրոցի «Ռենեսանս» քանոնահարների համույթը:

Ինչպես միշտ մեր կողքին էր «Невская Палитра » ընկերությունը իր «Цветик» և «яа художник» ապրանքանիշով, ով նվերներ էր առանձնացրել առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնականները զբաղեցրած երեխաների համար, իսկ բոլոր մրցույթին մասնակցող երեխաները ստացան պատվոգրեր, palette ART Studio- ի կողմից։ «Ստեղծագործի՛ր» խորագրով մրցույթ-փառատոնի նպատակն էր փոքրիկների ստեղծագործական միտքը էլ ավելի զարգացնել և Հայաստանի տարբեր շրջանների երեխաներին մոտեցնել մշակույթին: