Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մադրիդում տեղի ունեցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը

Մադրիդում տեղի ունեցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը
Մշակույթ
23:02, 23 март 2021
Այսօր Մադրիդում տեղի ունեցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա է գտնվել և ելույթով հանդես եկել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը՝ նշելով, որ միջոցառումը հնարավոր է եղել իրականացնել STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի և ՀՀ դեսպանության համագործակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
 
«Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմն աշխարհահռչակ երգչուհին ձայնագրել է 2013թ․ Հայաստան և Արցախ կատարած իր այցելություններից հետո։ Մեր երկիր կատարած նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:
 
Դեսպանությունը նշում է, որ միջոցառմանը ներկա Մոնսերատ Կաբայեի դուստրը՝ սոպրանո Մոնսերատ Մարտին, ջերմությամբ հիշել է Հայաստան և Արցախ կատարած իրենց այցելությունները՝ նշելով, որ իր մայրը տպավորված էր հայկական մշակույթով և բազմադարյա վանական համալիրներով։
 
Միջոցառման բանախոսներից է եղել նաև հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոն, ով բոլոր ներկաներին կոչ արեց այցելել Հայաստան և բացահայտել առաջին քրիստոնյա երկրի գրավչությունները։