Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Կանդինսկու անվան մեդալով պարգևատրման արարողություն․ լուսանկարներ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Կանդինսկու անվան մեդալով պարգևատրման արարողություն․ լուսանկարներ
Մշակույթ
14:13, 19 май 2022
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Կանդինսկու անվան մեդալով պարգևատրման արարողություն։ 

Կերպարվեստոի ոլորտում հատուկ ներդրում ունենալու համար Գիտության Եվրոպական Ակադեմիայի Վասիլի Կանդինսկու անվան մեդալով պարգևատրվեցին ՀՀ Ժողովրդական նկարիչ Հրանտ Թաթոսը, ՀՀ Վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը և նկարիչ Ներսես Մելիքյանը։

Մեդալները հանձնեց ակադեմիկոս, տնտեսագետ, մշակութաբան, պատմաբան և քաղաքագետ Մարտիկ Գասպարյանը։

«Ջերմորեն շնորհավորում ենք մեր հայ նկարիչներին պարգևատրման կապակցությամբ և մաղթում նրանց նորանոր հաջողություններ», - նշեց Գասպարյանը։