Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնը

Երևանում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնը
Մշակույթ
23:00, 06 июнь 2022

Ութամյա Ռուբենը Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնի ամենակրտսեր մասնակիցն է: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը նրա տուն-թանգարանում նվագել սեփական ստեղծագործությունը փոքրիկ տղայի համար անհավատալի էր թվում:


Արամ Խաչատրյանի անվան ստեղծագործական փառատոնն անցկացվում է արդեն 43-րդ անգամ: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է: Փառատոնին մասնակցում են համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների պատանի ստեղծագործողները:


Գալա համերգին ժյուրիի ընտրությամբ հնչեցին լավագույն ստեղծագործությունները:
Փառատոնի նպատակն է բացահայտել օժտված և տաղանդավոր երեխաների ստեղծագործական ձիրքը, աջակցել հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացմանը:
Բոլոր մասնակիցները Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին և ստացան հուշանվերներ:


Ավանդույթի համաձայն պատանիներն այցելեցին նաև Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին մեծ կոմպոզիտորի շիրմին: