Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը». մշակութային միջոցառում «Զվարթնոց»-ում

«Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը». մշակութային միջոցառում «Զվարթնոց»-ում
Մշակույթ
16:37, 15 июль 2022
Հունիսի 13-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով եզակի մշակութային միջոցառում՝ ցուցադրություն և համերգ։

Միջոցառումը կազմակերպվել էր՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցության շրջանակներում։

«Զվարթնոց» արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը վերանորոգվել, թանգարանային լուսավորության նոր համակարգով վերազինվել է հատուկ՝ «ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ» խորագրով ցուցահանդեսի համար։

Երեք ամիս ընթացող մաքրման, վերականգնման, կոնսերվացման աշխատանքներից հետո, այցելուներին ներկայացվեց 1981թ Գնդեվանքի տարածքից հայտնաբերված եկեղեցական և աշխարհիկ 41 միավոր թանգարանային առարկա՝ բրոնզե մոմակալներ, աշտանակներ, կանթեղներ, ջահ, ծնծղաներ, քշոցներ, ինչպես նաև պղնձե թասեր, ջրամաններ, հավանգ, բրոնզե ասպանդակներ, նաև ճենապակե 4 թասեր և 1 ափսե, որոնք թվագրվում են չինական Մին հարստության ժամանակաշրջանով։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն