Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զարթոնք» ակադեմիան Ստեփանակերտում և շրջաններում համերգներ է կազմակերպում

«Զարթոնք» ակադեմիան Ստեփանակերտում և շրջաններում համերգներ է կազմակերպում
Մշակույթ
18:07, 25 июль 2022
Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից ժամանած դասախոսների, ակադեմիայի լավագույն սաների մասնակցությամբ «Զարթոնք» ակադեմիան այս օրերին Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում կազմակերպում է համերգներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ըստ գերատեսչության հրապարակած ժամանակացույցի՝ հուլիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկայանա գալա համերգ: Մարտունու մշակույթի կենտրոնում էլ հուլիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, նախատեսվում է ժողովրդական երգի համերգ (ղեկավար՝ Արտեմ Խաչատուր):

Հուլիսի 27-ին ժամը՝ 17:00-ին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունենալու դասական համերգ (ղեկավարներ՝ Տիգրան Բերքելյան, Սենորա Գյուլբուդաղյան, Կարինե Մկրտչյան, Վան Արմենյան, Սեւակ Ավանեսյան, Մարտիկ Բազարյան):
Նույն օրը՝ ժամը՝ 20:00-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում կկազմակերպվի Ժողովրդական երգի համերգ՝ Արտեմ Խաչատուրի ղեկավարությամբ:

Հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունենալու ջազ համերգ: (Ղեկավարներ՝ Արտյոմ Մանուկյան, Տիգրան Սուչյան):
«Զարթոնք» երաժշտական ակադեմիան հաշվետու համերգով կներկայանա հուլիսի 30-ին՝ ժամը19:00ին , Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում: Մուտքն ազատ է: Հուլիսի 18-ից 31-ը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում անց են կացվում «Զարթոնք» արվեստի ակադեմիայի վարպետության դասերը՝ ժողովրդական, կամերային, դասական վոկալի եւ ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ժանրերում։ Ծրագիրն իրականացվում է «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախաձեռնությամբ: Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: