Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամանակակից 9 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում

Ժամանակակից 9 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում
Մշակույթ
18:56, 02 апрель 2021
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպած Ֆրանկոֆոնիայի օրերի ավանդական կինոհանդիպումը՝ Ֆրանկոֆոն կինոյի փառատոնն արդեն չորրորդ տարին է կազմակերպվում Հայաստանում։

Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ գործընկերությամբ, ժամանակակից 9 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում։

Կատակերգություն, դրամա, վավերագրական, անիմացիոն և այլ ֆիլմեր։ Յուրաքանչյուրն այստեղ կգտնի իր ճաշակին համապատասխան ֆիլմ`
  • Փառատոնի բացումը՝ երեքշաբթի, ապրիլի 6-ին, ժամը 19-ին կցուցադրվի Ալեքսի Միխալիկի « Էդմոն » ֆիլմը (Ֆրանսիա, 2019թ)
  • Չորեքշաբթի, ապրիլի 7-ին, ժամը 19․00 – Մարտեն Տալբոյի « Անրի, Անրի» ֆիլմը (Կանադա, 2014թ)
  • Հինգշաբթի, ապրիլի 8-ին, ժամը 19․00 – Անտուան Ռուսբախի « Աշխատողները » (Շվեյցարիա, 2019թ)
  • Ուրբաթ, ապրիլի 9-ին, ժամը 19․00 – Ռեմի Բըզանսոնի « Անրի Պիկի առեղծվածը» ֆիլմը, (Ֆրանսիա, 2018թ)
  • Շաբաթ, ապրիլի 10-ին, ժամը 15․00 – Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը (Ֆրանսիա, 2018թ) 
  • Շաբաթ, ապրիլի 10-ին, ժամը 19․00 – Վենսան Սորելի « Արտավազդ Փելեշյան. Կինոգործիչը տիեզերագնաց է » վավերագրական ֆիլմը (Le cinéaste est un cosmonaute) (Ֆրանսիա, 2018թ)
  • Կիրակի, ապրիլի 11-ին, ժամը 16․00 – Յակոբ Բերժեի « Դիմակազերծվածները » (Շվեյցարիա, 2018թ) 
  • Կիրակի, ապրիլի 11-ին, ժամը 19․00 – Գիյոմ Սենեզի «Մեր մարտերը » (Բելգիա, 2018թ) 
  • Փառատոնի փակումը, երեքշաբթի, ապրիլի 13-ին, ժամը 19․00 – Նիկոլա Բեդոսի « Հիանալի դարաշրջան » ֆիլմը (Ֆրանսիա, 2019թ)
 
Մուտքն ազատ է։
Ֆիլմերը հայերեն կամ ռուսերեն ենթագրերով են։
 
Ծրագիրը նաև հասանելի է դեսպանության կայքում և սոցիալական ցանցերում:
 
Ֆիլմերի ցուցադրությունը կկազմակերպվի անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ։
Մասնավորապես, հանդիսատեսը պետք է կրի դիմակ և թողնի ազատ տեղեր հանդիսատեսի խմբերի միջև:
 
Այս տարի նույնպես Փառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կտա բացահայտել նոր ֆիլմ նախադիտման տարբերակով: Փառատոնի առիթով, ռեժիսոր Վենսան Սորելը կժամանի Հայաստան՝ ներկայացնելու հռչակավոր հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական աշխատանքի գործընթացը պատկերող « Կինոգործիչը տիեզերագնաց է » վավերագրական ֆիլմը և մասնակցելու նախադիտմանը Արտավազդ Փելեշյանի ներկայությամբ։
Ապրիլի 10-ին, ֆիլմի ավարտից հետո, տեղի կունենան քննարկումներ Վենսան Սորելի և Արտավազդ Փելեշյանի հետ։
 
Փառատոնի շրջանակներում կլինի ֆիլմի դիտում նաև շրջաններում. Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիի՝ Կազա կենտրոնում (Շահումյան 69) ապրիլի 10-ինժամը 15:00-ին։ Մուտքն ազատ է:
 
Ֆրանկոֆոն ֆիլմերի 4-րդ փառատոնի բացառիկ հովանավորն է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը։
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-նորպես Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի չորրորդ թողարկման էքսկլյուզիվ հովանավորհանդիսանում Ֆրանսիան և Հայաստանը կամրջող ընկերություն և այդպիսով մասնակցում Ֆրանկոֆոնիայի զարգացմանըԱյս միջոցառումը դրական նոտա կհաղորդի մի մեծ լսարանի՝ հնարավորություն տալով հենց Երևանի սրտում հաղորդակցվել ֆրանկոֆոն ժամանակակից մշակույթին » նշել են ընկերությունից: 
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ - ը իր 3 կենսաթոշակային ֆոնդերի միջոցով կառավարում է ավելի քան 200 միլիարդ դրամ ակտիվ * ։
*Կառավարման ներքո ակտիվները 15/03/2021թ. դրությամբ։