Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Sensor միջազգային երաժշտական փառատոնը տեղի կունենա Հայաստանում

Sensor միջազգային երաժշտական փառատոնը տեղի կունենա Հայաստանում
Մշակույթ
12:19, 13 август 2022
Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 12-ը Հայաստանում` Օրգովում գտնվող Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում։ 

Միջոցառման չորս երաժշտական բեմերում կհյուրընկալվեն Ավստրիայից, Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից ժամանած ավելի քան 80 արտիստներ:

Փառատոնը նախատեսում է արվեստի ծավալուն ծրագիր, որին մասնակցում են աշխարհահռչակմեդիա արտիստներ։
Աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54 մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝միջոցառման խորհրդանիշը և լազերային մեդիա ինստալյացիա հարթակը, դե իսկ փառատոնի երաժշտական բեմերը տեղակայված են աստղադիտակի հարակից տարածքներում։
Sensor-ի արվեստի ծրագրի աստղերը՝ ավստրիացի նկարիչ Պիտեր Կուտինը, իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Տոսինին և ավստրալացի նկարիչ Թոնի Բաքը փառատոնի հանդիսատեսի համար եզակի օբյեկտներ և ինստալյացիաներ են պատրաստում։

Փառատոնի արտ պատկերասրահի ստեղծման գործում ներգրավված են Armenia Art Basis պլատֆորմի մի խումբ արվեստագետներ: Տարբեր ժանրերի արտիստներ Արտեմ Ստեֆանովը, Վտոլը, Բորոգազը, Օլեգ Գլուշկովը կցուցադրեն իրենց աշխատանքները՝ սթրիթ արտից մինչև թատերական ներկայացումներ:

Փառատոնի թիմն ամբողջ աշխարհում (Նյու Յորք, Բեռլին, Բարսելոնա, Մոսկվա) խոշոր մշակութային միջոցառումների անցկացման փորձ ունի: Կազմակերպիչների արխիվում են ամենաբարձր մակարդակի միջոցառումներ, ինչպիսին է օրինակ, բազմօրյա երաժշտական փառատոնը՝ անցկացված Բեռլինի ռադիոհեռարձակման կենտրոնի շենքում, որը մշակութային նշանակութան օբյեկտ է։
Sensor-ը լիարժեք եռօրյա փառատոն է: Կազմակերպվում է քեմփինգ, որտեղ հյուրերը կարող են տեղադրել իրենց սեփական վրանը կամ վարձել արդեն տեղադրվածը ստանդարտ կամ պրեմիում տարբերակներով:

Գործելու է սննդի կետ՝ ընդարձակ ճաշացանկով։ Միջոցառման ողջ ընթացքում սոցիալական ակումբի մուտքը բաց կլինի։ Փառատոնի անցկացման վայր Երևանից և հակառակ ուղղությամբ կարող եք հասնել Sensor-ի՝ 30 րոպեն մեկ գործող տրանսպորտային երթուղիներով:
Տոմսերի վերաբերյալ և այլ տեղեկություններ հասանելի են sensorfestival.org/ պաշտոնական կայքէջում: