Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հանցագործությունների մասին ֆիլմը՝ Կաննի փառատոնի հաղթող

Ադրբեջանի հանցագործությունների մասին ֆիլմը՝ Կաննի փառատոնի հաղթող
Մշակույթ
16:02, 02 сентябрь 2022
Կաննի համաշխարհային կինոփառատոնում «Հիշեք ապագան» խորագրի ներքո «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում 2022թ. հուլիս ամսվա հաղթող է ճանաչվել ամերիկահայ լրագրող Վիկ Գերամիի «Մայր Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը։

Ֆիլմ-հետաքննությունը 2020 թվականին տեղի ունեցոծ իրադարձությունների մասին է, երբ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ հարձակվեց հայաբնակ Արցախի վրա՝ հերթական անգամ իրականացնելով հայ ժողովրդի ցեղասպանությունը և կյանքից զրկելով բազմահազար մարդկանց: